Միհրան Մանասյանը վերադարձել է «Ալաշկերտ»
Միհրան Մանասյանը, ում հետ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագրի ժամկետը, վերադարձել է հայրենիք և միացել է հարազատ թիմին:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն վաղն իր թիմի կազմում կմասնակցի «Ալաշկերտ» մարզադաշտում կայանալիք «Արարատի» հետ ստուգողական հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը տեղափոխվել էր ԱՄԷ՝ տեղի ակումբներից մեկում ուժերը փորձելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ