Շվայնշտայգերն ավարտեց միջազգային կարիերան
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին: Տեղեկացնում է championat.com-ը:
Վերջին հանդիպումն ընտրանու կազմում 31-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է Եվրոպայի 2016 թ. առաջնությունում՝ կիսաեզրափակիչ փուլում մրցելով Ֆրանսիայի հավաքականի դեմ:
«Շնորհակալ եմ հիանալի ժամանակ անցկացնելու համար»,- թվիթերյան իր էջում գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը:
Շվայնշտայգերը Գերմանիայի ընտրանու կազմում 2004 թ. սկսած անցկացրել է 120 խաղ, որոնցում դարձել է 24 գոլի հեղինակ: 31-ամյա ֆուտբոլիստը 2014 թ. Բունդեսթիմի հետ դարձել է աշխարհի չեմպիոն: