Ռամալյո. «Բանանցում» հիմա մեծ մրցակցություն է ֆուտբոլիստների միջև»
«Բանանցի» 20-ամյա ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանն առաջիկա վեց ամիսների ընթացքում հանդես կգա Երևանի «Փյունիկի» կազմում: Երկու թիմերի միջև պայմանագիր է ստորագրվել ֆուտբոլիստի՝ վարձակալական հիմունքներով տեղափոխության մասին: Հայտնում է «Բանանցի» պաշտոնական կայքը:
«Պետրոսը ցանկանում էր ամեն շաբաթ 90 րոպե խաղալ, սակայն հիմա «Բանանցում» մեծ մրցակցություն է ֆուտբոլիստների միջև՝ կան Ացամազ Բուրաևը, Լաերսիոն, Վարդգես Սաթումյանը, Վահագն Այվազյանը, Վալտեր Պողոսյանը, Էդգար Մովսիսյանը...
Այս պայմաններում չեմ կարող 90 րոպե խոստանալ: Այդ պատճառով ես և ակումբը մտածեցինք, որ Պետրոսի և «Բանանցի» համար վատ չի լինի, որ նա վարձակալական հիմունքներով այլ ակումբում խաղա: Սա է իրավիճակը: Վարձակալության ժամկետը վեց ամիս է, որից հետո կորոշենք, թե ինչ անել»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան