Քրիստիան Վիերին վերսկսում է մարզական կարիերան
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Քրիստիան Վիերին հայտարարել է մարզական կարիերան վերսկսելու որոշման մասին: Նա հանդես կգա Չինաստանի առաջնությունում: Տեղեկացնում է «Sport Express»-ը:
Ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2008/09 թթ. մրցաշրջանում՝ «Ատալանտայի» կազմում: Կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ինտերում», հանդես է եկել «Յուվենթուսում», «Ատլետիկոյում», «Լացիոյում», «Միլանում» և մի շարք այլ ակումբներում: Վիերին Իտալիայի չեմպիոն է, գավաթակիր և սուպերգավաթակիր: