Ամստերդամի օդանավակայանի պաշտպանության ներգրավվել են ոստիկանության լրացուցիչ ջոկատներ
Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները՝ հնարավոր ահաբեկչական հարձակման պատճառով։
Korrespondent-ը գրում է, որ օդանավակայանի պաշտպանության ներգրավվել են ոստիկանության լրացուցիչ ջոկատներ: Սահմանապահները ստուգում են տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցները, ինչպես նաև բոլոր վարորդներին և ուղևորներին՝ ինչի պատճառով էլ օդանավակայանում հերթեր է գոյացել, որոշ ուղևորներ էլ շինությանն են մոտենում ոտքով:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ինքնաթիռները մեկնում և ժամանում են կանոնավոր ռեժիմով, չվերթների ուշացման մասին դեռևս չի հաղորդվում:
Անվտանգության ծառայությունների կողմից ձեռնարկված միջոցառումների ավելացումը ահաբեկչության դեմ պայքարի համար է, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Սխիփհոլ օդանավակայանը Եվրոպայում խոշորագույններից է: Յուրաքանչյուր տարի Ամստերդամի օդանավակայանով անցնում է ավելի քան 50 միլիոն ուղևոր:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան