Ահաբեկչական հարձակումներից վախենալով՝ գերմանացիները հրաժարվում են օգտվել հասարակական տրանսպորտից
Գերմանացիների շուրջ 14 տոկոսը խոստովանել է, որ վերջին երեք ամիսներին հրաժարվել են հասարակական տրանսպորտով, ավտոբուսով և գնացքով ճանապարհորդելուց՝ հնարավոր ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով: Korrespondent-ի փոխանցմամբ՝ սրա մասին են վկայում YouGov սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցումների արդյունքները:
Հարցվածներից նաև նշել են, որ ահաբեկչական հարձակումների վախի հետևանքով որոշել են չմասնակցել հասարակական միջոցառումների՝ համերգների, փառատոների:
Մասնակիցների նույնքան տոկոս էլ նշել է, որ փորձում են չհայտնվել զանգվածային կուտակումների վայրերում:
Այդ թվում հարցվածների կեսից ավելին հայտարարել է, որ ահաբեկչական հարձակումների սպառնալիքը իրենց սովորությունների ու ծրագրերի վրա փոփոխությունների չի հանգեցրել, չի ստիպել հրաժարվել զվարճալի միջոցառումներ այցեցելուց և հասարակական տրանսպորտից օգտվելուց:
Երեք քառորդն էլ հարցվածների խոստովանել է, որ «Իսլամական պետության» ծայրահեղականների նման հարձակմումը միանգամայն հավանական է համարում: