Իբրահիմովիչի մարզաշապիկների վաճառքից «Մանչեսթեր Յունայթեդն» աշխատել է 90 մլն եվրո
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դեռ ոչ մի անգամ թիմի կազմում խաղադաշտ դուրս չի եկել, սակայն արդեն հասցրել է բերել 90 մլն եվրոյի եկամուտ և այն էլ՝ մեկ շաբաթում:
Ինչպես տեղեկացնում է championat.com-ը, հենց այսքան գումար է վաստակել թիմը՝ Իբրահի մարզաշապիկների վաճառքից: Պարբերականը կատակում է, որ 34-ամյա ֆուտբոլիստի մարզահագուստի վաճառքից ստացված գումարով «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ի վերջո իրականացնել ֆուտբոլի պատմության ռեկորդային տրանսֆերը՝ Թուրինի «Յուվենթուսից» գնելով Պոլ Պոգբային:
Հարկ է նշել, որ մարզաշապիկների վաճառքի գումարի մեծ մասը պատկանում է «Adidas» ընկերությանը, որն էլ մանկունյանցիներից ապահովում է մարզագահուստով:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել ՊՍԺ-ից՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում: