Առաջին անգամ Իտալիայում օրինական է ճանաչվել Skype-ով «հեռակա ամուսնությունը»
Իտալիայի բարձրագույն դատարանը իտալուհու և պակիստանցու ամուսնությունը օրինական է ճանաչել, ովքեր որոշել են ամուսնական կապեր հաստատել Skype-ի միջոցով: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով West-Info-ին:
Նշվում է, որ ավելի վաղ դատարանը հարցում էր ստացել Իտալիայի ներքին գործերի նախարարությունից, ըստ որի ամուսնությունը պետք է ճանաչվեր անօրինական:
Դատարանը խոստովանել է, որ զույգերը գիտակցաբար ցանկանել են ամուսնանալ՝ չնայած ֆիզիկապես նրանք նույն վայրում չեն եղել: Բացի այդ, դատարանը որոշել է, որ ֆիզիկական ներկայությունը անպայման չէ ամուսնության գործընթացի համար: