«Գանձասար-Կապանն» ավարտեց բուլղարական հավաքը
Բուլղարիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» ստուգողական վերջին խաղում ուժերը չափել է Լիմասոլի ԱԵԼ-ի հետ:
Ինչպես տեղեկացնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը, երկու թիմերն էլ գոլ խփելու լավ հնարավորություններ են ունեցել, բայց գնդակն այդպես էլ ցանցում չի հայտնվել: Արդյունքում՝ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ բուլղարական հավաքի ընթացքում «Գանձասար-Կապանը» նույնպես 0:0 հաշվով է ավարտել հանդիպումը Կիպրոսի «Էթնիկոսի» հետ, իսկ դրանից առաջ 2:0 հաշվով հաղթել է Վրաստանի «Սաբուրթալո» թիմին: