Մոուրինյո. «Զլատանն ու Հենրիխը փորձառու ու լավ տղաներ են»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին խոսել է թիմի նորեկների մասին՝ փաստելով, որ Զլատան Իբրահիմովիչն ու Հենրիխ Մխիթարյանն ազատ խոսում են անգլերեն և շփման տեսանկյունից որևիցե խնդիր չի տեսնում: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Զլատան Իբրահիմովիչն ու Հենրիխ Մխիթարյանը փորձառու ու լավ տղաներ են: Նրանք խոսում են ինչպես անգլերեն, այնպես էլ գիտեն մի շարք այլ լեզուներ: Էրիկ Բային թեև այնքան էլ լավ չի տիրապետում անգլերենին, բայց խոսում է ֆրանսերեն ու իսպաներեն, ինչը հեշտացնում է նրա հաղորդակցումը թիմակիցների հետ»,- ասել է Մոուրինյոն: