Ամենաթանկ չինական ֆիլմի՝ «Մեծ պատ»-ի թրեյլերը
Ներկայացվել է մինչ օրս չինական ամենաթանկ ֆիլմի՝ «Մեծ պատ»-ի թրեյլերը: filmpro.ru-ի հաղորդմամբ, ֆիլմը պատմում է հազարավոր տարիներ առաջ կատարված իրադարձությունների մասին, երբ կառուցվել է Չինական մեծ պատը, որն, ըստ թրեյլերի, կառուցվել է Երկնավորներին վտանգավոր հրեշներից փրկելու համար:
Ֆիլմի ստեղծողների խոսքերով՝ իրենց նպատակն այն է, որպեսզի ներկայացնեն հնարավորինս իրական պատմություն, այնպես, որ կարծես, ցուցադրվող իրադարձությունները, իրոք. կազմում են Չինաստանի պատմության մաս:
Ֆիլմի ռեժիսոր Չժան Իմոուն պատմել է. «Մեր ֆիլմում, ինչպես շատ ֆանտաստիկ ժապավեններում, կան հրեշներ, բայց նրանք այլ հրեշներից տարբերվում են նրանով, որ նրանց ստեղծումը ներշնչված է այն ֆանտաստիկ արարածներից, որոնք նկարագրվում են չինական մշակույթում: Մենք ուզում ենք, որ հանդիսատեսը հավատա այդ իրադարձությունների իրականությանը»:
Ֆիլմում գլխավոր դերակատարն է Մեթ Դեյմոնը: Նաև հանդես են գալիս Ուիլյամ Դեֆո և Պեդրո Պասկալը:
kinopoisk.ru-ից տեղեկանում ենք, որ Չինաստան-ԱՄՆ համատեղ արտադրության ֆիլմի բյուջեն կազմում է 135 000 000 դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում