Տուխել. «Տրանսֆերային շուկան խենթացել է»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին անհանգստացնում են տրանսֆերային շուկայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: Այս մասին նա խոսել է՝ Goal.com-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը 90 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Յուվենթուս»: «Ծեր սինյորան», իր հերթին, 110-120 մլն եվրոյի դիմաց մտադիր է բաց թողնել կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբային, եթե ընդհանուր հայտարարի գա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Տրանսֆերային շուկան խենթացել է: Գումարները դուրս են եկել հսկողությունից: Հիմա պետք է առավել ուշադիր լինենք՝ երկրպագուներին չկորցնելու համար, քանի որ նրանք փողերից ավելի կարևոր են: Հիմա ֆուտբոլում մեծ գումարներ են պտտվում: Մնում է սպասել, թե իրավիճակն ամբողջովին ե՞րբ կդառնա անվերահսկելի»,- ասել է Տուխելը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին