Օլիմպիական ավանում հրդեհ է բռնկվել
Ռիո դե Ժանեյրոյի հարավային մասում գտնվող Օլիմպիական ավանում, որտեղ հանգրվանել է Ավստրալիայի Օլիմպիական հավաքականը, հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է «Globo Esporte»-ն:
Պարբերականի տեղեկությունների համաձայն, հրդեհն առաջացել է նկուղում, որտեղ դրված են եղել շինարարական աշխատանքներից մնացած արկղերը: Կրակը չի հասցրել շատ տարածվել, քանի որ վրա հասած հրշեջ ծառայության աշխատակիցները կարողացել են արագ մարել այն: Վիրավորներ չկան:
Ավտրալիայի պատվիրակությունը Ռիո է ժամանել հուլիսի 24-ին: Հենց այդ օրն էլ ազդարարվել է Օլիմպիական ավանի բացումը: Հիշեցնենք, որ 31-րդ ամառային խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին: