ԵԱՀԿ երևանյան գրասենյակ. Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ:
«Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին: Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան»,- նշված է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Խոշտանգումների զոհերի միջազգային վերականգնողական խորհուրդը հայտարարություն է տարածել
- Մոգերինի. Հայաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի կիրառումն ու բռնությունն անընդունելի են
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Լրագրողներին վնասվածք հասցնելը վնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին
- ՀԿ-ներ. Արդեն գիտենք, թե ինչպես են «հետաքննվում» ոստիկանական վայրագության այսպիսի միջադեպերը
- ԱՄՆ դեսպանատուն. Բոլոր կողմերին կոչ ենք անում աշխատել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ
- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ. Կամայական կալանավորումները չեն կարող ընդունվել
- ԵԽ գլխավոր քարտուղար. Կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ վերջ տալ այս վտանգավոր իրադրությանը և վերադառնալ ժողովրդավարական միջոցներին