Երիտասարդ մոդելավորողն ուզում է զարգացնել զարդակիրառական արվեստի ճյուղերը Ջավախքում
Ջավախքի Կարծախ գյուղի 21 ամյա Սուսաննա Կարապետյանը, ով մասնագիտությամբ դերձակ-մոդելավորող է, ցանկանում է զարգացնել Ջավախքի մշակութային կյանքը:
«Նպատակս է ապրել և գործել Ջավախքում»,- «Ջավախք ինֆո»-ին ասել է Սուսաննա Կարապետյանը:
«Թեպետ սիրում եմ բոլոր շրջանների տարազները, սակայն, քանի որ իմ նախնիները Կարինից (Էրզրում) են եղել, Կարնո տարազը ինձ համար նաև որոշակիորեն նախնիներիս դիմագիծն էր ներկայացնում: Պատճառը ոչ այնքան սա էր, որքան Կարնո տարազի նրբագեղությունն ու գույների գեղեցիկ համադրությունը։ Ասեղնագործ նախշերի հարստությամբ աչքի է ընկնում Վասպուրականի տարազը։ Ոչնչով չի զիջում Արցախի տարազը, այն նույնպես գույների և ասեղնագործ նախշերի գեղեցիկ համադրություն է, որը լավագույնս է բնութագրում հայ կնոջ կերպարը»,-ասում է Սուսաննան։
Մեկ տարի շարունակ ապրելով և աշխատելով Հայաստանում՝ Սուսաննան ի վերջո որոշել է վերադառնալ հայրենի Ջավախք, այստեղ ևս զարդակիրառական արվեստի տարբեր ճյուղերը զարգացնելու նպատակով։ Իսկ տարազի մոտիվներով ստեղծած նրա զգեստը արդեն գտել է իր կրողին՝ փոքրիկ հայուհուն։
Այժմ նա հայրենիքում պատրաստվում է ստեղծել իր արհեստանոցը, որտեղ էլ կսկսի աշխատել և հանրությանը ներկայացնել իր ստեղծագործ մտքերն ու ունակությունները հագուստի, ձեռագործ և ասեղնագործ աշխատանքների տեսքով։
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց