Քաղաքական 12:50 05/08/2016 Հայաստան

Քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքը կրթական բարեփոխումներն են. Պավել Դալլաքյան

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ  գնդի գրավումը բացահայտում է Հայաստանի հանդեպ սիրիական սցենարների գործադրման հավանականությունը»,-Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց վերլուծաբան Պավել Դալլաքյանը:

Հարց-Պարոն Դալլաքյան,  ըստ  Ձեզ, ինչո՞ւ զինված խմբի անդամները դիմեցին նման ծայրահեղ քայլի, որո՞նք էին դրդապատճառները:
Պատասխան-Զինյալների դրդապատճառն ավելի շատ գաղափարական է, չնայած նրանց թվում կային և պատահական մասնակիցներ: Որոշ չափով գործողությունները նման են 1896-ի իրադարձություններին, երբ 28 հայ հեղափոխականներ Կոստանդնուպոլսում գրոհեցին օսմանյան Ազգային բանկը, պատանդներ վերցրեցին՝ հայկական ջարդերի վրա գերտերությունների ուշադրությունը հրավիրելու համար: Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նրանք  շատ մեծ դեր էին տալիս արտաքին գործոնին:  Մեր դեպքում հասցեատերը հայրենի հասարակությունն էր: 

Հարց-Արդյոք «Սասնա ծռերի» գործողությունը ուղղորդվա՞ծ էր արտաքին ուժերի կողմից:
Պատասխան-Ես վախենում էի մի բանից, որից, բարեբախտաբար, հաջողվեց խուսափել, այն է՝  Հայաստանում այս կամ այն զարգացումներով շահագրգռված ուժային կենտրոնների միջամտությունը, երբ իրար կասկածելով սկսեին մեկը մյուսից առաջ ընկնել դեպի ավելի ծանր հանգուցալուծում տանող զարգացումները խթանելու համար: Եթե հիշենք աֆղանական օրինակը, երբ Սովետական Միությունը ԱՄՆ-ից առաջ ընկնելու համար արեց այնպիսի քայլեր, որոնց տակից այլեւս դուրս գալ չկարողացավ: Ինֆորմացիայի պակասն առաջացնում է կասկած, իսկ կասկածն առաջացնում է խուճապ և ջղաձիգ գործողություններ: Ես այս առումով մեծ պրոբլեմներ էի կանխատեսում, որոնցից հաջողվեց խուսափել:

Հարց-Դուք զուգահեռներ անցկացրեցիք,  1896թ-ի իրադարձությունների միջև, բայց 21-րդ դարում պահանջները լսելի դարձնելու ավելի քաղաքակիրթ տարբերակներ կան:
Պատասխան- Իհարկե: Մամուլի ազատությունը Հայաստանում բավարար է քննարկելու համար այն խնդիրները, որոնց մասին նրանք էին խոսում: Եթե  ուզում էին բան փոխել՝ պետք է փորձեին բարձրացնել հասարակության քաղաքական գիտակցությունը, որը ցածր մակարդակի վրա է՝ զգալիորեն ցածր, քան 1988 թվականին: Այս խմբում ներգրավված են մարդիկ, որոնք եղել են ղարաբաղյան շարժման առաջին շարքերում, բայց այն ժամանակ շարժման մասնակիցներն օգտագործում էին քաղաքական ու հասարակական գիտակցության բարձր մակարդակը, որն այսօր բացակայում է:

Հարց-Նրանց ահաբեկիչներ համարո՞ւմ եք:
Պատասխան-Մի բան հստակ է՝ նրանց արարքը քրեորեն դատապարտելի ու պատժելի է: Նրանք ևս դա գիտեին: Մոտիվները՝ այլ խնդիր է:

Հարց-Կա վարկած, որ այս քայլի իրական նպատակը ԼՂ բանակցությունների առկախում է, ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:
Պատասխան-Հնարավոր է: Եթե ինչ-ինչ նահանջ է կատարվում, պետք է շատ հզոր պետություն ունենալ: Այդպես շատերն են արել, երբ պատերազմի ընթացքում տարածքային զգալի առաջխաղացում են ունեցել, այնուհետ մեկ քայլ նահանջել: Բայց դա ուժեղ պետությունների ճանապարհն է: Այսօր շատերը գիտակցում են, որ մեր պետությունն այդ ուժը չունի, բավարար է կես քայլ նահանջել եւ անկում տեղի կունենա:

Հարց-Ընդունելի ելքը, ըստ Ձեզ, ո՞րն է:
Պատասխան-Ես կարծում եմ, որ հայ զենքի ուժով ազատագրված տարածքների վրա միջազգային վերահսկողության մեխանիզմ է պետք ներդնել, առավելապես տնտեսական զարգացումը նկատի ունենալով: Հատուկ շրջանում քաղաքական ռեժիմն էլ պիտի յուրահատուկ լինի: Այն զգալիորեն պիտի գերազանցի ՀՀ կամ ԼՂՀ-ում, էլ չեմ ասում Ադրբեջանի Հանրապետության մեջ առկա քաղաքական համակարգերին: Հայ մարդը պիտի ապացուցի, որ գերազանցում է շրջապատին ոչ միայն զենքին տիրապետելու, այլև քաղաքակիրթ կարգ ու կանոն հաստատելու մեջ: Հակառակ դեպքում այստեղ կտիրեն սիրիական, կամ իրաքյան իրողությունները:

Հարց-Բայց կողմերը դեմ են նման մոտեցմանը:
Պատասխան-Այո, բայց ես այն կարծիքն եմ, որ այդ տարածքները պետք է վերաբնակեցնել խառը սկզբունքով: Նման համակեցության բազմաթիվ օրինակներ կան աշխարհի տարբեր երկրներում, օրինակ՝ ՌԴ-ում: Այդտեղ իրավունք ունեն ապրելու Ադրբեջանական ԽՍՀ-ից  թե՛ հայ, թե՛ այլազգի բազմահազար փախստականները: Դա երկարատև բանակցությունների առարկա կարող է լինել: Էթնիկ ներդաշնակության խնդիրը մեզանում առայժմ չի լուծվել և, նույնիսկ, չի էլ առաջադրվել: Ազգային համասեռությունը, որ ունենք երկրում՝ երկարաժամկետ լուծում չէ: Դրա հետևանքը ներքին խժդժություններն են լինելու, ներազգային թշնամանքը: Կոպիտ ասած՝ իրար ենք ուտելու: Էրեբունու ՊՊԾ դեպքերը նաև այդ շարքից են:

Հարց-Հասարակության մի ստվար շերտ աջակցություն հայտնեց  զինյալներին՝ անգամ պատանդներ վերցնելուց  ու գնդապետ Արթուր Վանոյանի սպանությունից հետո: Այս ֆենոմենն ինչո՞վ կբացատրեք:
Պատասխան-Հասարակության հուսահատությամբ և քաղաքական գիտակցության ցածր մակարդակով:  Զինյալների աջակիցների մոտ ատելություն կար, բայց հույս չկար: Ես նրանց աչքերում միայն հուսալքություն տեսա: Որևէ ժողովրդի՝ «ատրճանակի վերջին հույսին» ապավինելու համար առաջին հերթին պատասխանատու է մտավորականությունը:

Հարց-Ինչպե՞ս պետք է հասարակության քաղաքական գիտակցությունը բարձրանա, երբ պետական գործիչներն ու քաղաքական կուսակցությունները  բավարարվեցին մի քանի հայտարարություններով ու կոչերով, և որևէ կերպ մասնակից չդարձան գործընթացին:
Պատասխան- Այո, այդ բանը չարվեց: Առանձին մարդկանց մակարդակով արվեց, բայց  մասսայական՝ ոչ: Ի դեպ՝ դա կարող էին անել նաև պետական լրատվամիջոցները, ինչը չարեցին: Օֆիցիոզ հզոր  խողովակները պետք էր օգտագործել այդ  նպատակով: Նաեւ այս իմաստով եմ ասում ցածր մակարդակի մասին: Մարդկային հասարակությունն  ապրում է քաղաքականությամբ, ուզենք թե չուզենք և դեռ երկար է այդպես լինելու: Մանավանդ աշխարհագրական այնպիսի մի կետում ինչպիսին մենք ենք զբաղեցնում, մեզ ապաքաղաքականացում  թույլ տալ չենք կարող: Իշխանության մեջ էլ կան մարդիկ, որոնք սա հասկանում են, կարելի է գտնել նաև այս պահին քաղաքականությունից դուրս գտնվող հեղինակություններ:

Հարց-Ինչպե՞ս հաղթահարել ստեղծված ճգնաժամը
Պատասխան-Թող տարօրինակ չթվա, պետք է անհապաղ շտկել կրթական համակարգը: Կրթությունն ամենաազդու միջոցն է, երբ սկսում ես խթանել կրթության զարգացումը՝ անկումը նահանջում է: Սա լիովին համապատասխանում է հայ ազգի բնազդային համակարգին: Կրթվել և նորից կրթվել, այսպիսի ներքին մղում ամեն ազգ չէ, որ ունի: Սեպտեմբերի 1-ն է մոտենում, պետք է սկսել գործընթացը: Կրթական համակարգը շատ զգայուն է բարեփոխությունների նկատմամբ: Ուժերը ներում են,  մեկ-երկու տարվա ընթացքում կարելի  է շոշափելի արդյունքի հասնել: Անհարժեշտ է մասսայական կրթության որակի բարձրացման միջոցով բարձրացնել հասարակության քաղաքական ինքնագիտակցության մակարդակը: Կիրթ մարդը էժան խաբկանքին կուլ չի գնա, բարդ խնդրին պարզունակ լուծում չի փնտրի: Սա է առաջընթացի ուղին:

Հարց-Իսկ մեր անկախ պետականությունը, ազատ Արցախը արդեն իսկ առաջընթաց չե՞ն:
Պատասխան-88-ից ի վեր մեր պետությունը վերելքի փոխարեն անկում  է ապրում: Թող մեզ չշփոթեցնեն եռագույնը, հիմնը, մարզական հաջողությունները: Ժողովրդի քաղաքական ինքնագիտակցությունն էապես անկում է ապրել: Անկախության բեռը շատ ծանր բեռ է: Իրականում, մեզ այն ոչ միայն շնորհվեց, այլև պարտադրվեց: Ես հավատացած եմ, որ յուրաքանչյուր ոք՝ սկսած պարզ քաղաքացուց մինչև նախագահ մեղքի իր բաժինն ունի ներկայիս վիճակի համար: Մենք օրուգիշեր պետք է  մտածենք, որ ապրում ենք այնպիսի պայթյունավտանգ կետում, որ 1915-ի կրկնությունն ամենևին էլ սարսափի կինո չէ: Հարցրեք սիրիահայերին: Մենք կանխեցի՞նք նրանց գրեթե լիակատար արտագաղթը իրենց հայրենիքից, հայ հնագույն քաղաքակրթության բնօրրան Սիրիայից: Հազիվ թե սա պետության վերելքի դրսեւորում համարվի: Աշխարհագրական դիրքի մարտահրավերը պետք է հաշվի առնեն, թե այս պահին իշխանության մեջ գտնվող մարդիկ, թե՛ հասարակության մնացած շերտերը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:15
Բելառուսում «ձրիակերները» համալրել են երկրի բյուջեն
Բելառուսում 54 հազար բնակիչ վճարել է «ձրիակերության հարկ», ինչի մասին հայտնել է հանրապետության հարկերի և գանձումների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Թուրքիան իրեն խիստ ապակառուցողական է դրսևորում Հարավային Կովկասում. Վիգեն Սարգսյան
«Նրա քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ»:
Աղբյուր` Panorama.am
12:07
ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված Պետրոսյանի փաստաբանն ահազանգում է
«Եթե Աշոտ Պետրոսյանին «Նուբարաշեն» տեղափոխելը և N խցում տեղավորելու նպատակը եղել է նրան խոշտանգելը, ապա «պլանի» հեղինակներին դա լիովին հաջողվել է»:
Աղբյուր` Panorama.am
12:00
Զոհրաբ Մնացականյան. Սա պայքար է` հանուն ինքնապաշտպանության և ֆիզիկական գոյատևման
«Սա պայքար է, որն ականատես եղավ հայերի հանդեպ ջարդերին Բաքվում, Սումգաիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ վայրերում...»
Աղբյուր` Panorama.am
11:42
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը գործի կդնի «Իսկանդեր» համակարգերը
«Իր գաղափարով ու հնարավորություններով այնպիսի զենք է, որ պետք է հովացնի ցանկացած տաք գլուխ որոշումների կայացման առումով»:
Աղբյուր` Panorama.am
11:36
Հոլիվուդի Փառքի ծառուղում Թրամփի աստղը վնասած ամերիկացին տուգանվել է
Լոս Անջելեսի դատարանը տեղացի 53-ամյա Ջեյմս Լամբերտ Օտիսին դատապարտել է 3 տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում...
Աղբյուր` Panorama.am
11:20
Վիգեն Սարգսյան. ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի հետ Երևանի հարաբերությունները միշտ կառուցվել են գործընկեր և դաշնակից երկրների համար բաց եղանակով:
Աղբյուր` Panorama.am
11:18
ՀՀ զինուժն առավել քան մարտունակ է. Վիգեն Սարգսյան
Նրա խոսքով, պաշտպանության կազմավորման գործում շատ կարևոր է նախապատվությունը տալ ոչ թե քանակին, այլ որակին:
Աղբյուր` Panorama.am
11:00
Ֆրանսիայում վաճառվել է աշխարհում ամենաթանկ ռոմի շիշը
Բակկարա մակնիշի բյուրեղապակուց պատրաստված ռոմի շիշը զարդարված է 18 կարատանի ոսկով, ինչպես նաև 4 կարատ ադամանդով:
Աղբյուր` Panorama.am
10:52
Քարոզչական աշխատանքներում գործել բացառապես օրենքի շրջանակում. ԿԳ նախարարի շրջաբերականը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները թեկնածուներին ու ընտրություններին մասնակցող կուսակցություններին կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին
Աղբյուր` Panorama.am
10:44
Սենոր Հասրաթյան. Հորինվածք է
«Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին մեղադրում է դիվերսիոն գործողություն իրականացնելու մեջ»:
Աղբյուր` Panorama.am
10:38
Սիրիացի սակրավորները սկսել են Հալեպի ականազերծումը
«Մենք, ըստ էության, ընդունել ենք էստաֆետը, վտանգավոր, բայց շատ կարևոր է հայրենի Սիրիայում խաղաղ կյանքը վերականգնելու համար»:
Աղբյուր` Panorama.am
10:30
Փախստականներին ողջունող պաստառ՝ Ազատության արձանին
Ոստիկանությունը սկսել է դեպքի առիթով քննությունը, քանի որ ԱՄՆ-ում նման պաստառների տեղադրումն ազգային հուշարձանների վրա արգելված է օրենքով:
Աղբյուր` Panorama.am
10:15
Խոսեպ Գվարդիոլա. «Դուրս կմնանք Չեմպիոնների լիգայից, եթե գոլ չխփենք «Մոնակոյին»
«Երկրպագուները ողջ 90 րոպեի ընթացքում աջակցեցին մեզ։ Դա լավագույն նվերն է, որը կարող էինք ստանալ»։
Աղբյուր` Panorama.am
10:07
Դիեգո Սիմեոնե. «Ժպիտով եմ վերադառնում Մադրիդ»
«Մենք պետք է զսպեինք Վանդելլային և արեցինք դա։ Ամեն ինչ լավ էր, սակայն պետք է շարունակենք ավելացնել»։
Աղբյուր` Panorama.am
10:00
Լեոնարդու Ժարդիմ. «Տարբերությունը սխալների քանակի մեջ է»
«Ֆալկաոն ականավոր հարձակվող է, նա կրկին ապացուցեց դա, չնայած այն բանին, որ մինչ այդ նրա գործերն Անգլիայում չդասավորվեցին»։
Աղբյուր` Panorama.am
09:53
Շփման գծում արձանագրվել է լարվածության աճ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:
Աղբյուր` Panorama.am
09:45
Ռոջեր Շմիդտ. «Ատլետիկոյի» հետ խաղը շատ ծանր էր»
«Գիտեինք, որ «Ատլետիկոն» վարպետորեն է կազմակերպում հակագրոհները, սակայն, միևնույն է, 2 գոլ բաց թողեցինք առաջին խաղակեսում»։
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ատլետիկոն» 4 գնդակ ուղարկեց «Բայերի» դարպասը
«Ատլետիկոն» հաղթեց 4։2 հաշվով, և գրեթե կասկած չկա, որ տնային խաղում մադրիդյան թիմը կպահպանի ունեցած առավելությունը։
Աղբյուր` Panorama.am
09:30
«Մանչեսթեր Սիթին» ու «Մոնակոն» իսկական ներկայացում արարեցին
Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» առավել հաջող հանդես եկավ՝ 4 գնդակ ուղարկելով «Մոնակոյի» դարպասը։
Աղբյուր` Panorama.am
09:19
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են. ՀԺ
Վերջին օրերին Ադրբեջանում զանգվածային  ձերբակալություններ են տեղի ունենում:  Ըստ Ադրբեջանի ընդդիմության,  դրանց նպատակն է՝ կանխել...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հրայր Անտոնյանը սպառնացել է, որ ՀՀԿ-ի օգտին չաշխատողների համար «վատ կլինի». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է  ահազանգեր ստանալ  Արաբկիր թաղապետարանի աշխատակիցներից։  Նրանք դժգոհում են, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
Եղվարդում գաղտնի հարցման արդյունքները սարսափեցրել են Արամ Հարությունյանին. «Փաստ»
«Փաստ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի տարածաշրջանում  նախկին նախարար  ու նախկին  մարզպետ  Արամ Հարությունյանը...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ոստիկանությունն ընտրողների թիվը կհրապարակի մարտի 3-ին. ՀԺ
Ոստիկանությունը երեկ հրապարակել է  ընտրողների նախնական ցուցակները, սակայն դեռ չի հրապարակել ընտրողների թիվը:  Վերջին անգամ...
Աղբյուր` Panorama.am
09:16
Պետական կառույցների օպտիմալացումներն ու կրճատումները հրահանգել է դադարեցնել. «Փաստ»
Մինչև ապրիլի երկուսը դադարեցնել բոլոր  օպտիմալացումները և կրճատումները  Բաղրամյան 26-ում որոշում են կայացրել, և այն ուղարկել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գերմանիայի նախկին դեսպանն «արդար և շատ ժողովրդավարական» է գնահատել Արցախի հանրաքվեն. «Առավոտ»
«Եղել է արդար, նորմալ, շատ ժողովրդավարական հանրաքվե»-«Առավոտ»-ի փոխանցմամբ՝  ԼՂ սահմանադրական հանրաքվեն ...
Աղբյուր` Panorama.am
09:14
Տիգրան Արզաքանցյան. «Իմ արած աշխատանքը, որ երազով տենան, կարող ա ինֆարկտ ստանան». «Հրապարակ»
«Հրապարակ»-ը զրուցել է  Գեղարքունիքի թիվ 8 ընտրատարածքից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թեկնածություն առաջադրած Տիգրան Արզաքանցյանի...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}