Ինչ վերաբերմունք ունի հասարակությունը ամուսնալուծված կանանց նկատմամբ. հոգեբան
Հասարակության մեջ շատ քիչ է տոլերանտությունը ամուսնալուծված կանանց հանդեպ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Արկադի Մեհրաբյանը՝ հավելելով, որ հատկապես մայրաքաղաքում այդ վերաբերմունքը շատ է փոխվել, սակայն նույնը չի կարող ասել մարզերի մասին:
Նրա խոսքերով՝ ամուսնալուծված կանայք բարդույթավորվում են, թեև նույն խնդիրն առկա է նաև տղամարդկանց մոտ. «Դա մեր մենթալիտետից է գալիս»:
Հոգեբանը նշեց, որ հաճախ հասարակության բացասական կարծիքից խուսափելու համար կանայք չեն ամուսնալուծվում:
«Մարդիկ չուզենալով կրել ամուսնալուծված« պիտակը, որը հիմնականում իրենք են իրենց կպցնում, քանի որ այստեղ որևէ պիտակ չկա, ավելի են խորացնում ընտանեկան ճգնաժամը»,- նշեց հոգեբանը:
Մանրամասները՝ տեսանյութում: