Լեոնարդո Դի Կապրիոն վթարի է ենթարկվել
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և նրա ընկերուհին դանիացի մոդել Նինա Ագդալը Նյու Յորքում վթարի են ենթարկվել:
Վկայակոչելով The Wrap-ին, «Russia Today»-ը հաղորդում է, որ դերասանի Range Rover-ը Հէմփթոնս թաղամասում բախվել Mini Cooper մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
«Լեոն շատ լավ է իրեն դրսևորել այդ իրավիճակում. Օգնել է Mini Cooper-ի վարորդին, որը աղջիկ է եղել և հանգստացրել նրան, որպեսզի դուրս գա շոկից»,-պարբերականին ասել է դեպքի ականատեսը, ով ցանկացել է անանուն մնալ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին