Իրավունք 19:17 23/08/2016

Հանրային պաշտպանի պարզաբանումը

Այսօր Panorama.am-ում հրապարակված «Ծանր հոդվածով մեղադրվող Սարի թաղի բնակիչը փաստաբան չունի» հրապարակման մեջ հնչած հայտարարությունների առնչությամբ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լիաննա Գասպարյանը գրասենյակի մամուլի խոսնակի միջոցով պարզաբանում է ուղարկել խմբագրություն։

Նշենք, որ հրապարակման հերոսը Սարի թաղի բնակիչ 32-ամյա Էդուարդ Զեյթունյանի կինն էր՝ Լալան, որը դժգոհել էր Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններից մեկի վարքագծից, վերաբերմունքից և փաստաբանն էլ հարկ էր համարել պարզաբանում ներկայացնել։

«Հանրային պաշտպանից հրաժարվեցինք, որովհետև ինքն իր գործը նորմալ չէր կատարում: Ամուսնուս կալանքի միջնորդության ժամանակ, մեկ էլ տեսնենք դուրս եկավ դատարանի դահլիճից, գնաց: Հարցնում եմ՝ Լիաննա ո՞ւր եք գնում, ինձ ասում է, թե ուրիշ տեղ նիստ ունի, մէյլով կվերցնեմ որոշումը: Զանգում եմ, պատասխանում է կոպիտ: Ես շատ եմ վիրավորված այդ արարքից», -Panorama.am-ին փոխանցել էր Էդուարդի կինը՝ տիկին Լալան։

Մինչ պարզաբանումը ներկայացնելը, նշենք, որ մեր հոդվածի հրապարակումից հետո հանրապետության հայտնի փաստաբաններից մեկը պատրաստակամություն հայտնեց օգնել Զեյթունյանին, իրականացնել նրա պաշտպանությունը։

Հանրային պաշտպանի պարզաբանման մեջ ներկայացվում է հետևյալը.

«Պանորամա կայքի հարգելի խմբագրություն, Ձեր կայքից տեղեկացա, որ նախկին պաշտպանյալս՝ Էդուարդ Զեյթունյանը և իր կինը իրենց դժգոհություններն են հայտնել հանրային պաշտպանի գրասենյակի ծառայությունից, մասնավորապես ինձանից՝ իր վերաբերյալ քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի շրջանակներում: Մինչդեռ, դեռևս 2016 թվականի մարտ ամսից Էդուարդ Զեյթունյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ է քննվում ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և տվյալ գործի շրջանակներում վերջինս մինչ օրս օգտվում է հանրային պաշտպանի ծառայություններից, ում այդ գործով ինքս նաև իրավաբանական օգնություն եմ ցուցաբերել:

Հարց է ծագում. Ինչու՞ այդ գործի շրջանակներում Էդուարդի կինը մինչև օրս որևէ դժգոհություն չի հայտնել. կարծում եմ ակնհայտ պարզ և հասկանալի է բոլորիս: Ձեր կայքում տեղ գտած հայտարարությանն անդրադառնամ, նախ ցավում եմ, որ հրապարակման մեջ միայն Էդուարդ Զեյթունյանի կնոջ կարծիքն է և լրագրողը չի ճշտել իմ տեսակետը: Պրոֆեսիոնալ լրագրողական էթիկան նախ պահանջում է լսել մյուս կողմի կարծիքը, ինչի հնարավորությունը լրագրող Հասմիկ Համբարձումյանը մշտապես ունեցել է։ Այս դեպքում, հավատացեք նյութը կմատուցվեր օբյեկտիվ, քանի որ ներկայացված կլիներ երկու կողմերի տեսակետները, իսկ ընթերցողն էլ հնարավորություն կունենար իր դատողությունն անել։

Ուզում եմ տեղեկացնել, որ Էդուարդ Զեյթունյանն անգամ հրաժարումն արձանագրվելու պահին, հայտնվել էր անելանելի իրավիճակում, շուրջ 10 րոպե մտորում էր, արդյոք ճիշտ է հանրային պաշտպան Լիաննա Գասպարյանից հրաժարվելը, թե՝ ոչ, քանի որ Զեյթունյանը երբևէ չի դժգոհել հանրային պաշտպանությունից, ճիշտ հակառակը բազմիցս բարձրաձայնել է, որ վստահում է և շատ գոհ է հանրային պաշտպանի ծառայություններից: Ինձ համար զարմանալի էր, ինչպես նաև իմ նախկին պաշտպանյալի համար տարակուսելի էր նրա կնոջ կողմից մեկ այլ փաստաբանի հետ պայյմանագիր կնքելու լուրը, ինչը հայտնի է դարձել Նուբարաշեն ՔԿՀ-ում հերթական քննչական գործողությանը մասնակցելու ընթացքում օգոստոսի 11-ին:

Դրդապատճառից տեղյակ չեմ, նախկին պաշտպանյալս՝ նույնպես: Ինչ վերաբերվում է Զեյթունյանի վերաբերյալ կալանքի միջնորդության քննությանն իմ մասնակցությանը, ապա պետք է արձանագրել, որ պատշաճ կերպով մասնակցել եմ դատական նիստին, երբ մեկ այլ քրեական գործով դատական նիստ եմ ունեցել նույն դատարանում (Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահող դատավոր Ա. Նիկողոսյան) ուշացումով եմ ներկայացել տվյալ դատական նիստին կալանքի միջնորդության քննությանը մասնակցելու համար: 2016 թվականի օգոստոսի 11-ին, օրենքով սահմանված կարգով, տեղի է ունեցել հանրային պաշտպանից հրաժարումը, արձանագրության համաձայն՝ Էդուարդ Զեյթունյանն անձամբ նշել է, որ. hրաժարվում է հանրային պաշտպան Լիաննա Գասպարյանից, քանի որ գիտի, որ բարեկամները պայմանավորվածություն ունեն որ իրեն պաշտպանի փաստաբան Մոնիկա Մարգարյանը:

Նա նշել է նաև, որ գիտի , որ նա այսօր պետք է ներգրավի իրեն պաշտպանելու համար՝ խնդրելով իր հետ որևէ գործողություններ չանել մինչև պաշտպանի գալը: / առկա է նաև համապատասխան արձանագրությունը/ …

Կարող եմ ավելացնել, որ այն պնդումը, թե նախկին պաշտպանյալս փաստաբան չունի, մեղմ ասած հեռու է իրականությունից, քանի որ նույն օրը՝ օգոստոսի 11-ին, հեռախոսով ինձ հետ կապ է հաստատել փաստաբան Մոնիկա Մարգարյանը՝ ներկայանալով որպես Զեյթունյանի ներկայիս պաշտպան, խնդրել է իրեն տրամադրել իմ կողմից կազմված վերաքննիչ քրեական դատարանին ուղղված բողոքը։

Ինչ վերաբերում է որոշ փաստաբանների կողմից հանրային պաշտպաններից «գործեր խլելուն», ընդհուպ «պատահական» առիթով մեղադրյալին հանդիպելով, նրան իրենց ծառայություններն «անհատույց» առաջարկելով՝ ի խախտումն փաստաբանական էթիկայի կանոնների, ապա այս թեմային դեռ չեմ անդրադառնում»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}