Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանն այսօր կդառնար 28 տարեկան
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլյան թեժ մարտերի ժամանակ զոհված հրամանատար, կապիտան Հովսեփ Գեղամի Կիրակոսյանն այսօր կդառնար 28 տարեկան։ Նրա հարազատ գյուղում այսօր նրա ծննյադն օրը նշել են այլ կերպ։
Արմավիրի մարզպետարանի տեղեկանում ենք, որ Ապագա համայնքում տեղի է ունեցել Հովսեփ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքարի բացում և պուրակի անվանակոչում: Բացումը կատարել են նրա մանկահասակ երկու որդիները։
Նախաձեռնության հեղինակը եղել է Ապագա համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանը: Նրա ձեռնարկին արձագանքել է Ապագա համայնքի բնակիչ, բարերար Ավագ Փաթեյանը, ում հովանավորությամբ էլ կառուցվել է հերոս հայորդու հիշատակը հավերժացնող խաչքարը՝ քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ