Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան Մարի Յովանովիչը տեսաուղերձ է հղել
Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպանը Մարի Յովանովիչն է: Նա ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր:
Յովանովիչն ուկրաինացիներին հասցեագրված տեսաուղերձ է հրապարակել՝ նշելով, որ անհամբեր սպասում է այդ երկրում լինելուն:
«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, նախատեսվում է, որ նոր դեսպանը Ուկրիանայում կլինի ընթացիկ շաբաթում:
«Ես շատ ուրախ եմ Ուկրաինա վերադառնալու համար: Ինձ շատ է դուր եկել ապրել և աշխատել Ուկրաինայում: Ես հիմա անհամբերությամբ սպասում եմ ճամփորդելու այդ երկրով, իմ շան հետ լինել այդ երկրի բոլոր անկյուններում, հանդիպել հին ընկների հետ, գտնել նոր ընկերներ»,-նշել է նոր դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում