Ռուս օլիմպիական չեմպիոնների ինքնաթիռի թռիչքի ուշացման պատճառը հսկայական «մատրյոշկա»-ն է եղել
Ռուսաստանի հավաքականի օլիմպիական չեմպիոններին տեղափոխող ինքնաթիռը ավելի քան 4 ժամ չի կարողացել թռչել Ռիո-դե-Ժանեյրոյից՝ հսկա ռուսական տիկնիկի՝ «մատրյոշկայի» պատճառով:
«Լենտա.ռու»-ն գրում է, որ այս մասին թվիթերում հայտնել է «Սպորտ-Էքսպրեսս»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Սիմոնովը:
Լրագրողի խոսքով՝ «Ռուսական տնից» հանված տինիկը խրվել է օդանավակայանի դռների արանքում և ոչ ոք չի իմացել, ինչ անել դրա հետ:
⚡️⚡️⚡️
— Дмитрий Симонов (@dmitriy_f1re) 23 августа 2016 г.
Золотой рейс ОКР не может вылететь из Рио уже 3 часа из-за того, что МАТРЕШКУ НЕ МОГУТ ЗАГРУЗИТЬ!!!
На рейсе уже бушует негодование
«Ոսկե չվերթը մեկնել է: (4,5 ժամ անց)»,-ավելի ուշ գրել է Սիմոնովը:
Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Ելենա Իսինբաևան հայտարարել էր, որ հետաձգման պատճառը ուղեբեռի հետ կապված խնդիրներն են:
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը պատմել է, որ օդանավակայանի ծառայությունները շտապել են հայտարարել այն մասին, որ ինքնաթիռն թռել է. «Սկզբում հաղորդվել է, որ ՌԴ մարզիկները սրահում կես ժամ են անցկացրել, հետո տեղեկատվություն է հայտնվել, որ նրանք նրանք ինքնաթիռում մնացել են շուրջ երեք ու կես ժամ: Ժուկովը հայտարարել է, որ դա տեղի է ունեցել օդանավակայանի քաոսի պատճառով»:
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի տեղեկատվական ծառայության ղեկավար Կոնստատին Վիբորնովը հաղորդել է, որ օդանավաը Ռիոյից Մոսկվա է թռել տեղի ժամանակով ժամը 22.50-ին:
Նաև հաղորդվել է, որ այն լիցքավորվելու համար միջանկյալ վայրէջք կկատարի Մադրիդում և Ռուսաստանի մայրաքաղաքում կլինի օգոգստոսի 23-ին՝ Մոսկվայի ժամանակով 20.00-ին:
Ինքնաթիռում են գտնվում սինխրոն լողի, ձեռքի գնդակի, գեղարվեստական մարմնամարզության, ըմբշամարտի, բռնցքամարտի և Ժամանակակից հնգամարտի հաղթողները:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում