Հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019թ. հունվարի 1-ն է. Բիչախչյան
Օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019թ. հունվարի 1-ն է: Դրանից հետո հնարավոր է նորից վերանայվի ժամկետը՝ երկարաձգելով այն: Այդ մասին տեղեկացնում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Նրա փոխանցմամբ, կատարված փոփոխությունների արդյունքում աննխադեպ ավելացել է անձնագիր ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը, որն էլ իր հերթին դժվարացնում է աշխատանքները անձնագրային ծառայություններում՝ ստեղծելով նաև անհարմարություններ քաղաքացիների համար:
«Շատ ժամանակ անձնագրի փոխանակման համար դիմում են նաև այն անձինք, որոնց անձնագրերի վավերականության ժակետի ավարտին կա ամիսներ և նույնիսկ տարիներ», -նշել է Բիչախչյանը՝ հորդորելով քաղաքացիներին՝ եթե անձնագրի վավերականության ժամկետը դեռ չի ավարտվել և այն օգտագործման համար պիտանի է, դիմել դրա անհրաժեշտության դեպքում: