Իրանի Մեջլիսի պատգամավոր. Ռուսաստանից ուղղաթիռներ գնելու հարցում խոչընդոտ չկա
Ռուսաստանից ուղղաթիռներ գնելու հարցում որևէ խոչընդոտ չկա,-իրանական «ԹԱՍՆԻՄ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով ռուս-իրանական համագործակցությանը, մասնավորապես ասել է. «Ռուսաստանից ուղղաթիռներ գնելու հարցում որևէ խոչընդոտ չկա: Տարիներ ի վեր Իրանը Ռուսաստանի զինտեխնիկա է գնում: Մասնավորապես զինված ուժերն ու ոստիկանությունն օգտագործում են Mi-17 մոդելի ուղղաթիռները: Բացի այդ՝ Իրանը վերջերս Ռուսաստանից S-300 զենիթահրթիռային համալիր է գնել»:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը, օրերս լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ռուսական Su-30 կործանիչների ձեռք բերման հնարավորությանը՝ Հոսեյն Դեհղանը պատասխանել է. «Su-30 կործանիչները մարտավարական առումով հարմար են, այդ կործանիչների ձեռք բերման հարցը քննարկվել է ռուսական կողմի հետ և բացասական պատասխան չենք ստացել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում