Պետերբուրգում որոշել են «Դավիթ»-ին «չզգեստավորել»
Միքելանջելոյի հայտնի «Դավիթ»-ի կրկնօրինակին, որը տեղադրվել է Սանկտ Պետերբուրգում, հարցումից հետո որոշվել է «չզգեստավորել»: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել են «Միքելանջելո. Աշխարհի արարումը» մուլտիմեդիա ցուցադրության կազմակեպիչները:
Ցուցահանդեսը բացվել է Սուրբ Աննա եկեղեցու շենքում, որի հարևանությամբ տեղադրված է նաև արձանի կրկնօրինակը: Քաղաքի բնակիչներց մեկը բողոքել էր Սանկտ Պետերբուրգի երեխաների իրավունքների պաշտպանին, որ արձանը մերկ է: Դրանից հետո ցուցահանդեսի կազմակերպիչները որոշել են իմանալ բնակիչների կարծիքը՝ արդյոք արժի «հագցնել» «Դավիթ»-ին: Օգոստոսի 16-ից սկսվել էր «Դավիթ»-ի «կոստյումի» լավագույն տարբերաի քվեարկությունը, որն ավարտվել է նախօրեին: Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը կողմնակից է, որ քանդակը մնա այն տեսքով, ինչ տեսքով կա:
Ցուցահանդեսի կազմակերպիչները որոշել են հետևել հարցման մասնակիցներին և «չհագցնել» վարպետի համաշխարհային ճանաչում ունեցող աշխատանքը:
Առ-ցանց հարցմանը մասնակցել է մոտ 1,5 հազար մարդ: 37,5 տոկոսը կողմնակից է եղել, որ քանդակը մնա այնպես, ինչպես կա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը