Սիրիան դատապարտել է Թուրքիայի կողմից ներխուժումը իր տարածք
Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքային ամբողջականության խախտումը և ներխուժումը իր տարածք: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի արտգործնախարարությունը:
«Սիրիան դատապարտում է ամերիկյան օդուժի ուղեկցությամբ Թուրքիայի կողմից տանկերի և ծանր զրահատեխնիկայի տեղաշարժը սահմանից ներս՝ դեպի հյուսիս՝ Ջարաբլուսի ուղղությամբ և գտնում է, որ այդ քայլն ինքնիշխանության կոպիտ խախտում է»,- ասված է հայտարարության մեջ:
Սիրիայի արտգործնախարարությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարը պետք է իրականացվի Սիրիայի իշխանությունների հետ համատեղ կոորդինացման միջոցով:
Ավելի վաղ հայտարարվել էր , որ թուրքական հատուկ նշանակության ջոկատը այսօր ներխուժել է Սիրիայի տարածք՝ Իսլամական պետություն կազմակերպության ահաբեկիչ գրոհայիններից սիրիական Ջարաբլուս քաղաքը ազատագրելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին