Քերին ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով գերատեսչության կայքին:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի իրավիճակն ու Ռուսաստանում գործողությունների հեռանկարները համակարգումը և ԱՄՆ-ում ահաբեկիչների դեմ պայքարը:
«Կարծիքներ է փոխանակվել նաև ուկրաինական հիմնահարցի շուրջ: Լավրովը կոչ է արել Միացյալ Նահանգներին օգտագործել իր ազդեցությունը Կիևում, որպեսզի նրան աջակցի Դոնբասի հետ երկխոսության և «Նորմանդական քառյակի» ու Մինսկի «Միջոցառումների փաթեթ»-ի շրջանականերում ձեռք բերված բոլոր պայամանավորվածությունները կատարելու հարցում»,-ասված է հաղորդագրությունում:
Աղբյուրը հայտնում է, որ օգոստոսի 26-ին Ժնևում տեղի կունենա Լավրով-Քերի հանդիպումը:
Նշվում է նաև , որ զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախաձեռնությամբ: