Ընդդիմադիր պատգամավորի որդին պաշտոն է ստացել.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը, օրերս նշանակվել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի պետական տեսչության» պետ։ Նախկինում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել էր ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը։
«Ժողովուրդ»-ը Աբրահամ Մանուկյանից փորձել է պարզել, թե ինչպես է ստացվել, որ ընդդիմադիր հոր որդին նման պաշտոնի է նշանակվել։ «Ինքը տարիներ շարունակ բավական երկար աշխատանքային ստաժ ունի, տարբեր պետական գերատեսչություններում ղեկավար է աշխատել, դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ոչ էլ այդպես սարսափելի ոգևորված ենք»,– թերթի հարցմանն ի պատասխան՝ ասել է Մանուկյանը։
«Այս նշանակման մեջ հաջորդ ուշագրավ կողմն այն է, որ Ա. Մանուկյանը համարվում է իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ի առանցքային դեմքերից մեկը, որը, ըստ ԲՀԿ վերնախավի, երկար ժամանակ Է՝ «կուսակցության փողերը վերցրել է ու հեռացել»։ Ստացվում Է՝այդ փաստն ամենևին Էլ չի խանգարում որդու առաջխաղացմանը»,-մեկնաբանել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին