Էդմոն Մարուքյանի կուսակցությունը սատարելու է ԳԱԼԱ-ին. «Իրավունք»
Մեկ ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը Գյումրիի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ քննարկում է երկու տարբերակ. առաջին տարբերակով` մասնակցել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին` սեփական համամասնական ցուցակով, իսկ երկրորդ տարբերակով` մասնակցել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին` միանալով ԳԱԼԱ-ի կողմից առաջարկված ձեւաչափի դաշինքով:
«Իրավունք»-ի տեղեկություններով` կուսակցության խորհուրդը որոշել է սատարել ԳԱԼԱ կուսակցությանը: Տեղեկությունների հավաստիությունը հաստատել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Անի Սամսոնյանը, որի խոսքով` կուսակցությունը մեկ շաբաթվա ընթացքում հայտարարությամբ հանդես կգա:
Թերթի հարցին` ինչպիսի՞ն է «Լուսավոր Հայաստան»-ի դիրքորոշումը ընդդիմադիրների գզվռտոցին, որը վերաբերում է իրական ընդդիմադիր լինելուն, Անի Սամսոնյանն ասել է. «Մենք զբաղվում ենք մեր գործով, դա մեզ չի հետաքրքրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ