Արայիկ Խանդոյանը թեկնածությունը հանելու որոշում այս պահին չունի. ՀԺ
Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը երեկ «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ հորդորում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին հանել թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների ցուցակից։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապյանը երեկ տեղեկացրել է, որ մոտ 1.5 ժամ առաջ է հանդիպել Խանդոյանի հետ. «Նման որոշման մասին որևէ տեղեկություն չունեմ, որոշում փոխելու մասին որևէ բան չի ասել»,- ասել է պաշտպանը։
Թերթը հետաքրքրվել է, թե Արայիկ Խանդոյանը պաշտպանի միջոցով որևէ բան չի՞ փոխանցել հանրությանը հաղորդելու, պաշտպանը նկատել է. «Այս պահին չէ, բայց կարծում եմ երկու օրից ինքն իր ասելիքը կասի, իրականում ունի ասելիք, բայց էս պահին չեմ կարող ասել»,-ասել է պաշտպանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով, միայն նկատել է, որ դա Խանդոյանի առողջական վիճակին չի վերաբերվում։ Ըստ փաստաբանի Խանդոյանը կազդուրվում է, առողջական վիճակը լավ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում