«Բի-բի-սի»-ն կէկրանավորի Ագաթա Քրիստիի յոթ գրքերը
«Բի-բի-սի» մեդիաընկերությունը կէկրանավորի Ագաթա Քրիստիի յոթ դետեկտիվները: «Գազետա.ռու»-ն գրում է, որ նման որոշում է ընդունվել «Եվ ոչ ոք չի եղել» սերիալի հաջողություններից հետո, որը նկարահանվել է «10 փոքրիկ սևամորթների» մոտիվներով:
Նոր էկրանավորումները կցուցադրվեն BBC One-ի եթերում: Մոտակա չորս տարիների ընթացքում հեռուստաէկրանին կհայտնվեն այնպիսի գրքեր, ինչպիսիք են «Անմեղության փորձությունը», «Մահը վերջում է գալիս» և «Սպանություններ այբբենական կարգով»:
Բացի սրանից, 2015 թվականին BBC One-ը ցուցադրել է «Հանցագործության գործընկերները», որի հիմնքն են հանդիսացել Քրիստիի Թոմի և Թափփենս սիրավեպերը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին