Գերմանացի լրագրողները դատարանից պահանջում են հրապարակել 70 եվրոյով գրիչ գնած պատգամավորների անունները
Գերմանացի լրագրողները հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով հրապարակել այն պատգամավորների անունները, ովքեր գնել են 70 եվրո արժողությամբ էքսկլյուզիվ գրիչներ:
Գերմանական լրատվամիջոցներին վկայակոչելով, «Լենտա.ռու»-ն գրում է, «Montblanc-ի գործ» անունով հայտնի սկանդալը սկսվել է դեռևս 2009-ին, գործը նոր է դատարան հասնում:
116 պատգամավորների համար պատվիրվել է ավելի քան 68.8 հազար եվրոյի գրենական պիտույքներ, այդ թվում արծաթե գրիչներ, բյուրեղապակե թանաքամաններ: Ֆինանսական միջոցները տրամադրվել են պետական բյուջեից, որը ձևավորվում է հարկերից:
Bild ամսագիրը վկայակոչելով տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենսդրությունը, պահանջել է հրապարակել այդ պատգամնավորների անունները: Թերթը սեփական հետաքննության արդյունքում արդեն հրապարակել է 90 պատգամավորի անուն: