Երկու տասնամյակ է Բրյուսելի հրապարակը զարդարվում է բնական ծաղիկներով ստեղծված գորգերով
Բելգիան մի երկիր է, որտեղ ամեն տարի ծաղկում է մեծ թվով բեգոնիա: Որպեսզի ամբողջ աշխարհին ներկայացնեն դրանց գեղեցկությունը, արդեն 1971 թվականին Բրյուսելում հիմնվում է Flower Carpet փառատոնը: Adme.ru կայքը գրում է, որ հենց քաղաքի կենտրոնական հրապարակում լավագույն այգեպանները ստեղծում են ծաղկային գորգ, որը զբաղեցնում է մի քանի հարյուր քառակուսի մետր: Տեղի բնակիչները և հյուրերը չորս օր շարունակ կարող են հիանալ ծաղիկներով ստեղծված գորգով:
Ամեն անգամ ստեղծվում է որոշակի թեմատիկայով կոմպոզիցիա: Բրյուսելի կենտրոնական հրապարակն արդեն զարդարվել է գորգերով՝ նվիրված Մոցարտին, Վերսալի այգիներին, միջին դարերին , ժամանակակից արվեստին, Աֆրիկային:
Այս տարի 1800 քմ. տարածքի վրա բեգոնիայից ստացել են կոմպոզիցիա՝ նվիրված Բելգիայի և Ճապոնիայի միջև բարեկամության 150-ամյակին: Այս անգամ փորձառու այգեպանները, դիզայներներն օգտագործել են ճապոնական և բելգիական դասական ոճերը, ըստ նրանց, գորգը խորհրդանշում է տարվա չորս եղանակը: Flower Carpet փառատոնն այս տարի բացվել էր օգոստոսի 12-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում