Գոռավան համայնքի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված այսուհետ ոռոգելի կդառնա
Այսօրվանից Գոռավան համայնքում շահագործման կհանձնվի վերակառուցված ոռոգման ներտնտեսային ցանցը:
ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 600 մմ-անոց երկաթբետոնյա կիսախողովակներով փոխարինվել է շուրջ 265 գծ.մ. հատված, ինչը թույլ կտա ոռոգման աշխատանքներն իրականացնել պատշաճ կերպով: Կատարված աշխատանքի արդյունքում Գոռավան համայնքի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված այսուհետ ոռոգելի կդառնա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեռ խորհրդային տարիներին համայնքի վերնամասում գտնվող տնամերձ հողերի ոռոգման նպատակով կառուցված ոռոգման ներտնտեսային ցանցը բազմաթիվ խնդիրների պատճառ էր դարձել: Առկա են եղել կառուցապատման լուրջ խախտումներ, ինչի արդյունքում ջրատարի գործարկման հետևանքով ոռոգման ջուրն ուղղակի լցվելիս ե եղել հարակից տները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ