Եգիպտոսում ավելի քան 200 հյուրանոց է փակվել
Եգիպտոսում զբոսաշրջային հոսքի նվազման պատճառով այս տարի փակվել է 220 հյուրանոց: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի կայքին:
Առավել մեծ կորուստ է կրել Շարմ Էլ Շեյխը, որտեղ 54 հյուրանոց է փակվել, ևս 35-ը փակվել է Մարս-Ալամեում, 34-ը՝ Հուրգադայում: Նշվում է, որ ներկա պահին Կարմիր ծովի ոչ մի հանգստավայրի հյուրանոց լիրաժեք չի աշխատում:
Եգիպտոսի գործարարների ասոցիացիայի տվյալներով, մի շարք հյուրանոցներ դադարել են աշխատել Սաֆագեում, Լուքսորում, Ասուանեում: Նշվում է նաև, որ սեպտեմբերի 12-ից հետո, երբ եգիպտացի մահմեդականները նշեն իրենց տարվա հիմնական տոնը՝ Կուրբան-բայրամը, հնարավոր է ավելանա փակված հուրանոցների քանակը:
Եգիպտոս սկսել են առավել քիչ այցելել Ռուսատանից, Մեծ Բրիտանիայից և Իտալիայից: