Ոստիկանները կեղծ ցուցմունք էին տվել, միմյանցից «քոփի-փեսթ» արված. Խուրշուդյան
«Անհեթեթ մեղադրանք էր, երկու ոստիկանի կեղծ ցուցմունքով», -քրեակատարողական հիմնարկից երեկ ուշ գիշեր ազատ արձակվելուց հետո հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը՝ խոսելով իրեն առաջադրված մեղադրանքի մասին:
Հիշեցնենք՝ քաղաքական գործիչը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Խուրշուդյանի ներկայացմամբ, իր դեմ ցուցմունք են տվել երկու ոստիկաններ, որոնց ցուցմունքները նույնաբովանդակ են եղել, միմյանցից «քոփի-փեսթ» արված:
Նա ասել է, որ «Սասնա ծռեր» նորաստեղծ քաղաքական խորհրդին «անպայման» մասնակցություն ունենալու է և պայքարը չի դադարեցնելու:
Խուրշուդյանի կարծիքով, նրանք, ովքեր ակտիվ են ու վտանգ են ներկայացնում ղեկավարությանը՝ նրանց իշխանությունը կորցնելու հարցում, թիրախավորվում են:
«Փոքր մարդու, փոքր իշխանության փեշակ է քաղաքական հակառակորդներին բերդերում փակելն ու մեկուսացնելը: Իրենք ընդամենը ցույց են տալիս այստեղ այդ մեթոդներով մրցունակություն ապահովել, բայց էդպես երկիր չեն պահում», -հայտարարել է Հովսեփ Խուրշուդյանը:
Նա նաև անակնկալ է խոստացել իշխանություններին. Բրատիսլավայում միջազգային խոշոր կոնֆերանս է լինելու, որին հետխորհրդային երկրների 150 ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԽ, ԵՄ պատվիրակների հետ միասին հրավիրված է նաև ինքը. «Անակնկալներ են սպասվում»:
Խուրշուդյանի պաշտպանը բողոքարկել է ձերբակալման որոշումը. «Պետք է սպառենք դատական բոլոր ատյանները, իսկ եթե այստեղ չի ստացվում, կսպառենք Հայաստանից դուրս՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»:
Հարակից հրապարակումներ`
- Խուրշուդյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
- Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը ապօրինի են գտնվում անազատության մեջ. Փաստաբան
- Խուրշուդյանի փաստաբանը կբողոքարկի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին