ԿԲ ակտիվների մեջ գերակշռում են արտարժույթով ակտիվները
Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է ֆինանսական վիճակի մասին 2016թ-ի առաջին կիսամյակի ամփոփ ցուցանիշները, որտեղ արտացոլված են ԿԲ ակտիվների, արտավորությունների և սեփական կապիտալի կառուցվածը, բաշխվածությունը և փոփոխությունն առաջին եռամսյակի ցուցանիշների համեմատությամբ:
Ըստ հրապարակված ցուցանիշների` 2016թ-ի առաջիկ կիսամյակի ավարտին ԿԲ ընդհանուր ակտիվների ծավալը կազմել է 1 տրլն 303,2 մլրդ դրամ: Առաջին եռամսյակի համեմատությամբ` երկրորդ եռամսյակում ընդհանուր ակտիվները նվազել են գրեթե 49 մլրդ դրամով:
Նշենք, որ ԿԲ ակտիվների մեջ գերակշռում են արտարժույթով ակտիվները, որոնց ծավալն առաջին կիսամյակի ցուցանիշներով կազմել է 833 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ տեղական արժույթվ ակտիվների ծավալը կազմել է 470 մլրդ դրամ:
Հրապարակված ցուցանիշների համաձայն` ԿԲ ընդհանուր պարտավորություններն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ավարտին կազմել են 1 տրլն 309,9 մլրդ դրամ: Ընդհանուր պատրավորությունները երկրորդ եռամսյակի տվյալներով առաջին եռամսյակի նկատմամբ նվազել են ավելի քան 45 մլրդ դրամով:
Ի տարբերություն ակտիվների` ԿԲ պարտավորություններում գերակշռում են տեղական արժույթով պարտավորությունները, որոնք կազմել են 815.8 մլրդ դրամ, իսկ արտարժույթով պարտավությունները նշված ժամանակահատվածի ավարտին կազմել են 494,1 մլրդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին