Մեղրիում կապահովվի կայուն, անխափան ջրամատակարարում
Կառավարության որոշմամբ, Սյունիքի մարզի մի շարք համայնքներում սակավաջուր ամիսներին մեխանիկական եղանակով Մեղրիի ինքնահոս համակարգին ջրալրում ապահովելու նպատակով թվով 12 պոմպակայանների և 600 գծամետր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար գումար կհատկացվի ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ «Մեղրի» ՋՕԸ-ին տրամադրելու համար: Որոշումը կայացվել է այսօրվա նիստում:
Որոշման հիմնավորման համաձայն, շոգ կլիմայական պայմաններում, Մեղրի գետում ջրի ոչ բավարար առկայության պատճառով վտանգվում է մի շարք համայնքների շուրջ 480 հա հողատարածքների ոռոգումը:
Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերը նշված ապամոնտաժված պոմպակայանների մոնտաժումը և շահագործումը, ինչն էլ հողատարածքները սակավաջուր ամիսներին կապահովի ոռոգման ջրով:
Ջրային տնտեսության պետական կոմիտեին կառավարության պահուuտային ֆոնդից գումար կհատկացվի նաև Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2016թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով:
Հիմնավորման համաձայն՝ Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց հաշվարկվող եկամուտների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը նպատակահարմար է՝ հաշվի առնելով տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ