Միացյալ Նահանգներն Իրանին 1.3 միլիարդ դոլար գումար է վճարել
Միացյալ Նահանգներն Իրանին 1.3 միլիարդ դոլար գումար է վճարել,-հաղորդում է իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքը:
Իրանական աղբյուրը, հղում անելով ամերիկյան «Associated Press» լրատվական գործակալությանը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հաստատել է տարածված այն տեղեկատվությունը, որ տարեսկզբին Իրանին 400 միլիոն գումար վճարելուց հետո վճարել է նաև 1.3 միլիարդ գումար:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «Ասրիրան.քոմ» կայքը, հղում կատարելով ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականին, տեղեկացրել էր, որ հունվար ամսին Միացյալ Նահանգների կողմից սառեցված իրանական ակտիվների մի մասը՝ 400 միլիոն դոլարի չափով ամերիկյան կողմը փոխանցել է Իրանին: Այդ գործընթացն իրականացվել է Իրանի կողմից ամերիկացի 4 բանտարկյալի ազատ արձակման հետ միաժամանակ:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ դեռևս Ռեզա շահի օրոք Իրանն ու ԱՄՆ-ն զենքի գնման մասին 400 միլիոն դոլարի պայմանագիր էին ստորագրել, Իրանը նույնիսկ այդ գումարը վճարել էր, սակայն 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն այդ պայմանագիրը միակողմանիորեն չեղյալ հայտարարեց և իրանական գումարների վրա արգելք դրեց: