Նավթի համաշխարհային գների մասին
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գների դինամիկան կրկրն տատանվող է: «Գազետա.ռու»-ն գրում է, որ սրա մասին են վկայում առևտրային տվյալները:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,04տոկոսով՝ հասնելով 46,79 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,08տոկոսով՝ հասնելով բարելի համար 49,01 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: