«Սասնա ծռեր». համակարգող խորհուրդը դեմ է ամեն օր հանդիպելուն
Ազատության հրապարակում ընթանում է ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հերթական հանարահավաքը: «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը ելույթ ունենալով՝ ասաց, որ ընկճվելու փոխարեն պետք է ոգին բարձր լինի, բռունցքները բարձր լինեն. «Մենք ենք այս երկրի տերը, մեր զավակները, հայրերն ու մայրերը»:
Հայտարարվեց, որ ելույթներից հետո նախատեսված է երթ դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ այնտեղ գտնվող «Սասնա ծռեր» խմբի յոթ վիրավոր անդամի համար պահանջելով ապահովել պատշաճ բուժօգնություն:
Հանրահավաքի մասնակիցներից Գայանե Գասպարյանն ելույթի ժամանակ ասաց, որ պետք է այստեղ հավաքվել ամեն օր, ինքն այստեղ է լինելու ամեն օր: Դրանից հետո «Սասնա ծռեր» համակարգող խորհրդի անդամներն անհամաձայնության հայտնեցին, նշեցին, որ հավաքվելու են ամեն ուրբաթ օր. «Եթե այլ օր հավաք նախատեսված լինի, «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդն այդ մասին հայտարարություն կանի»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին