Forbes. Լուժկովի կինն ամենահարուստ ռուսաստանցի կինն է
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ Ելենա Բատուրինան կրկին գլխավորում է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Forbes ամսագրին:
Inteco Management ընկերության ղեկավարի ունեցվածքը գնահատվում է 1.1 մլրդ դոլար, ըստ այդմ էլ նա մնում է միանձնյա առաջատար:
Առաջին տասնյակում նորեկ կանայք կան: Նրանք ռուս միլիարդատերերի նախկին կանայք են՝ Ելենան Դմիտրի Ռիբոլովլևի կինն է: 600 մլն դոլար կարողությամբ նա երկորրդ հորիզոնականում է:
Առաջին տասնյակի վերցերորդ հորիզոնականում Ռոման Աբրամովիչի կինն ՝ Իրինան է: Նրա ունեցվածքը գնահատվում է 300 մլն դոլար: