Կանադայում կին ոստիկաններին թույլատրել են հիջաբ կրել
Կանադայի ոստիկանությունում աշխատող մուսուլման կանանց թույլատրել են աշխատանքի ժամերին հիջաբ կրել: Ըստ լրատվամիջոցի, նման որոշումն ընդունվել է ոստիկանական ծառայությունում առավել շատ կանանց ներգրավելու համար: Նախագծվել է հիջաբի հատուկ դիզայն, որը համապատասխանում է անվտագության բոլոր չափանիշներին:
Քաղաքացիական անվտանգության նախարար Ռալֆ Գուդեյլը նշել է, որ այս նորամուծությունը խոսում է կառույցի ժամանակակից ու ինքնլյուզիվ լինելու մասին, որտեղ գնահատում և հարգում են կրոնական ու մշակութային տարբեր համոզմունքներ ունեցող անձանց:
Մինչ այս նման թույլտվություն էր գործում Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, ԱՄՆ մի քանի նահանգներում:
Նշվում է, որ ոստիկանության մուսուլման աշխատակիցները չալմա՝ գլխի փաթաթան կրելու իրավունք ունեն 1990 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ