Մոսկվայում բանկի շենքը գրաված Պետրոսյանը կալանավորվեց
Բիզնեսմեն Արամ Պետրոսյանը, ով 24-ին գրավել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկ»-ն ու 4 պատանդ վերցրել, այսօր դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն:
Դատարանն ընդգծել է, որ Պետրոսյանը մեղադրվում է քաղաքացիների ու հասարակության անվտանգության դեմ ուղղված հատկապես ծանր հանցագործություն կատարելու մեջ: Մեղադրվողի փաստաբանը խնդրել է իր պաշտպանյալի համար որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Արամ Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը հանցագործ չէ և խնդրել է իրեն հասարակությունից չմեկուսացնել:
Ազատության փոխարեն գործարարը խոստացել է պետությանը տալ իր արտոնագրերը:
«Ես 32 արտոնագիր ունեմ, հեղինակային 5 իրավունք: Ես թմրամոլ չեմ, խմող չեմ: Եթե դուք ինձ համար մեկուսացումը չընտրեք, ես իմ նախագծերը կփոխանցեմ պետությանը: Ես խնդրում եմ ձեզ՝ որպես մարդը մարդուն, թողեք ինձ ազատության մեջ»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում բանկը գրաված Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
- «Սիթիբանկ»-ում պատանդ վերցրած հայ գործարարը ընդունել է մեղքը
- Մոսկվայում բանկը գրաված Արամ Պետրոսյանը հայտնել է, որ չի ցանկացել սպանել պատանդներին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին