Երկքաղաքացիների փոխարեն փաստաթուղթ ստանալու օբյեկտիվ պարտականությունը կկրի պետությունը. Սաիյան
Սոցիալական ապահովության ոլորտում այս տարվա ընթացքում կատարվել են կարևորագույն փոփոխություններ, որոնք միտված են հանրությանը պատշաճ ծառայություններ մատուցելուն: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:
Մասնավորապես, նա առանձնացրեց միանվագ նպաստներ նշանակելու հետ կապված փոփոխությունը, ըստ որի վերացվել է նպաստի համար անձամբ դիմելու պահանջը: Այսինքն, այլևս հղի կինը կամ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար շահառուն անձամբ Ծառայության տարածքային բաժին ներկայանալու անհրաժեշտություն չունի, փաստաթղթերը կարող է ներկայացվել այլ անձի միջոցով:
Մեկ այլ փոփոխության համաձայն՝ բանկերի հետ փոխհամաձայնության արդյունքում ներդրվել է ծննդյան միանվագ կամ մայրության նպաստների վճարման նոր ընթացակարգ. քաղաքացին այցելելով տարածքային բաժին և նպաստների դիմում ներկայացնելիս, եթե բանկային հաշիվ չունի, կարող է ընտրել ուղղակի բանկն ու գումարը կփոխանցի այդ բանկին, քաղաքացին անձնագիրը ներկայացնելով՝ կարող է ստանալ այդ գումարը:
Ըստ նրա, ապրիլյան դեպքերից հետո օրենսդրական նախաձեռնությունների արդյունքում կամավորականների իրավունքները սոցիալական պաշտպանության ոլորտում, ըստ էության, հավասարեցվեցին զինծառայողներին. այն կամավորակաները, ովքեր ապրիլյան դեպքերի հետ կապված հաշմանդամ էին դարձել կամ զոհվել էին, ապա հաշմանդամ կամավորականների կամ զոհված կամավորականների ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքներն ամբողջությամբ համապատասխանեցվեցին զինծառայողներին:
Ս.Սաիյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսված են մի շարք օրենսդրական փոփոխություններ:
Նախագծերից մեկը վերաբերում է երկքաղաքացիների կենսաթոշակի ապահովության իրավունքների իրականացմանը: ՀՀ գործող օրենսդրության համաձայն, եթե անձն ունի երկքաղաքացիություն և ունի Համաձայնագրի մասնակից պետության քաղացիություն կամ բնակության իրավունք, կենսաթոշակ նշանակելիս կամ կենսաթոշակի իրավունքը վերականգնելիս, վճարումը վերսկսելիս պետք է ներկայացնի փաստաթուղթ, որ գումար չի ստանում այդ պետությունից:
«Սա մեզ մոտ առաջացնում էր խնդիրներ: Շեշտում եմ՝ փաստաթուղթը ներկայացնելու պարտավորությունը կրում էր քաղաքացին: Օրենսդրական փոփոխության արդյունքում փաստաթուղթ ստանալու օբյեկտիվ պարտականությունը կկրի պետությունը: Դիմումի հիման վրա պետությունը տվյալ երկրից հարցման միջոցով կստանա այդ փաստաթուղթը»,- ասաց Ս.Սաիյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան