Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված որոշ թեկնածուներ դեռ սպասում են ՀՀԿ-ի «դաբրոյին». «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, աշնանը, հատկապես հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված որոշ թեկնածուներ դեռ սպասում են Սերժ Սարգսյանի վերջին խոսքին։
«Ճիշտ է, նա քաղաքներից մի մասի դեպքում որոշել է, թե ում են առաջադրելու, սակայն մի մասի դեպքում էլ դեռ հստակ տեսակետ չի հայտնել։ Այդ քաղաքներից են օրինակ Արթիկը, Ստեփանավանը, Սևանը և այլն»,-գրել է թերթը
«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, օրինակ, Սերժ Սարգսյանը վերջնական տեսակետ չի հայտնել Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հեռանալու վերաբերյալ։ Վերջինիս փոխարեն, հիշեցնենք, որ ՀՀԿ-ն նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետրոսյանին է առաջադրելու․ Նույն կերպ դեռ որոշում չկա, թե նորից կառաջադրե՞ն Սևանի և Ստեփանավանի քաղաքապետեր Ռուդիկ Ղուկասյանին ու Միքայել Ղարաքեշիշյանին և այլն։ Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն հստակ դեռ չի որոշել, թե Աշտարակում ում է պաշտպանելու, որի դեպքում առաջադրումները կավարտվեն 2 օրից։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը թերթի հետ զրույցում ասել է, թե իրենց մոտ այդ հարցերը քննարկվում են օպերատիվ կարգով։ Իսկ այս ՏԻՄ ընտրությունները մեծ պրոցես են, որի ընթացքում որոշումները համակողմանի քննարկումներից հետո են կայացվում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ