Մեկ օրում 15 ՃՏՊ
Օգոստոսի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 21-ը: Բացահայտվել է կողոպուտի՝ 2, գողության՝ 3, խարդախության 4 և հարկերից խուսափելու 1 դեպք: Այդ տվյալները ներկայացրել է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ըստ աղբյուրի, նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին