«Վեդի Ալկոն» սնանկանում է. «Ժողովուրդ»
Մինչ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը Արմավիրի մարզի Արաքս գյուղում սալոր էր հավաքում՝ ՌԴ արտահանելու նպատակով, այս ընթացքում Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին անցկացնում․ բանն այն է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը գյուղացիներին 145 միլիոն դրամ է պարտք խաղողի մթերման դիմաց։ Իսկ ընկերությունը չի կարողանում այն վճարել՝ պատճառաբանելով, որ գումար չունի։
«Ժողովուրդ»-ը աղավնաձորի գյուղապետից տեղեկացել է, որ ընկերության ներկայացուցիչները գյուղացիներին ասել են, որ չեն կարող պարտքերը մարել, քանի որ գումար չունեն և սնանկանում են։
Թերթը Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանից փորձել է մեկնաբանություն ստանալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նա ասել է, որ վերջերս կառավարությունը փորձել է միջամտել վարկ տալ, սակայն պարզվել է, որ «Վեդի Ալկոն» գույք չունի, որպեսզի գրավադրի։ Ինչի արդյունքում դադարեցվել է վարկի տրամադրման գործընթացը։ Մարզպետը հայտարարել է, որ զբաղվում է խնդրով։