Անհավանական գտածո. Հին Եգիպտոսի ժամանակների ամենափոքր դագաղը
Վերջերս արտասահմանյան ԶԼՄ-ներում հայտնվել էր Հին Եգիպոսի ժամանակներին վերաբերող ամենափոքր գերեզմանի մասին տեղեկատվություն: Ըստ kulturologia.ru կայքի, դրանում գտնվել է մարդկային սաղմ, ինչն ապացուցում է, որ հնագույն կանայք, ինչպես և ժամանակակից, տառապել են հղիության ինքնաբեր ընդհատումից, նույնիսկ չծնված երեխային վերաբերվել են շատ քնքշորեն:
Մնացորդներով փոքր գերեզմանը հայտնաբերվել է ավելի քան մեկ դար առաջ և մինչ այժմ պահվում է Բրիտանական թանգարանում: Այն մանրամասն ուսումնասիրվում են միայն այժմ: Եզակի ցուցանմուշի ուսումնասիրելուց հետո մասնագետները եկել են եզրակացության, որ սաղմը եղել է մոտ 18 շաբաթական: Թաղման յուրահատությունը թույլ է տալիս եզրակացնել, թե հին եգիպտացիներն ինչ քնքշանքով են վերաբերվել չծնված կյանքերին:
44 սմ երկարություն ունեցող դագաղը հայտնաբերվել է Գիզայում 1907 թվականին, իսկ թաղումը թվագրվում է մ.թ.ա. 664-525 թվականներով:
Իրականում, սա հնագետների միակ նման գտածոն չէ: Թութենհամոն փարավոնի հայտնի դամբարանում հայտնաբերվել է մումիֆիկացված մարդկային երկու սաղմ, որոնք տարբեր դագաղներում են եղել: Չծնված երեխաները, գիտնականների գնահատականներով, 30-ից 37 շաբաթական են:
Հին եգիպտացիների համար մումիֆիկացիան կարգ էր: Հին եգիպտացիները մումիֆիկացնում էին մարմինը, քանի որ նրանք կարծում էին, որ անդրշիրիմյան կյանքում պահպանված մարմնային կաղապարը նրանց հավերժ ապրելու հնարավորություն կտա: