Դրամապանակը վերադարձրած անօթևանին աշխատանք են տվել
Թայլանդում անօթևան մի տղամարդ մետրոյի կայարանում նկատել է, թե ինչպես է անցորդի գրպանից ցած ընկնում կաշվե շագանակագույն դրամապանակը: Այն լի էր գումարով ու վարկային քարտերով:
44-ամյա անօթևան տղամարդու գրպանում ընդամնեը 25 ցենտ գումար կար, երբ նա գտավ դրամապանակը: Սակայն գումարը յուրացնելու , դրանով թեկուզ սնունդ գնելու փոխարեն նա այն տարել է ու փոխանցել ոստիկանությունը: Նշվում է, որ կաշվե դրամապանակը թանկարժեք էր՝ Hermes ապրանքանիշի: Դրա մեջ եղել է 580 դոլար:
Ըստ աղբյուրի, դրամապանակի տերը 30-ամյա երիտասարդ է՝ Նիտի Պոնգկրիանգոսը: Նա այնքան է ուրախացել պատահածից, որ տղամարդուն առաջարկել է աշխատանք Բանգկոկում գտնվող իր գործարանում:
«Ես այնքան ուրախ էի, որ ոստիկանությունից ասացին՝ դրամապանակը գտնվել է: Ես չգիտեի էլ, որ այն կորցրել եմ: Իմ առաջին արձագանքը՝ «վաու»-ն էր: Եթե ես լինեի անփող մարդու փոխարեն, բոլորն ինձ կվերցնեի: Նա ոչինչ չուներ, տուն չուներ, սակայն վերադարձրեց այն: Դա վկայում է, որ նա կարգին ու ազնիվ մարդ է: Հենց նման աշխատակիցներ են ինձ պետք»,-ասել է դրամապանակի տերը:
Անօթևան տղամարդուն նաև կացարան են տրամադրել, ամսական կստանա 318 դոլար աշխատավարձ: